00:44  ,  19 հունիսի, 2013

Միրչա Լուչեսկու. Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի վերաբերյալ «Շախտյորը» մերժել է «Լիվերպուլին»

Հենրիխ Մխիթարյանը ցանկանում է հեռանալ «Շախտյորից», ասել է Դոնեցկի «Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն: Ռումինացի մասնագետն անդրադարձել է «Շախտյորի» եւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ անգլիական «Լիվերպուլ» տեղափոխվելու մասին լուրերին:

«Ինչպես գիտեք, ներկայումս «Լիվերպուլն» ու «Շախտյորը» բանակցություններ են վարում Մխիթարյանի տեղափոխության վերաբերյալ: Հենրիխը ցանկանում է հեռանալ: Անգլիացիները «Շախտյորին» առաջարկել են Մխիթարյանի պայմանագրով հաստատված փոխհատուցման գումարը, սակայն մերժում են ստացել: Տեսնենք՝ ինչ կլինի առաջիկայում: Շատ դժվար կլինի կորցնել թիմի միանգամից 3 առաջատարներին՝ Վիլիանին, Ֆերնանդինյոյին ու Մխիթարյանին: Ի ուրախություն մեզ, ես զգացի դա՝ փոխարինողներ գտնելով նրանց: Հիմա կան խաղացողներ, ովքեր կարող են արժանիորեն փոխարինել նրանց: Իհարկե, սկզբնական փուլում մի քիչ դժվար կլինի, սակայն հետագայում ամեն ինչ կկարգավորվի»,- Լուչեսկուի խոսքը մեջբերում է Digi Sport-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով