12:28  ,  18 հունիսի, 2013

Հենրիխ Մխիթարյանն արդեն այսօր բուժզննում կանցնի «Լիվերպուլում»

Հունիսի 18-ին Դոնեցկի «Շախտյորի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կժամանի Լիվերպուլ, որտեղ բուժզզնում կանցնի, հաղորդում է Mirror-ը։

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը հույս ունի, որ առաջիկա օրերին ֆուտբոլիստի տեղափոխության գործարքն ավարտված կլինի։

Մխիթարյանի տրանսֆերը «Լիվերպուլի» համար 23 միլիոն ֆունտ ստերլինգ կարժենա։

Հաղորդվում է, որ անգլիական ակումբը ֆուտբոլիստի համար պայքարում առաջ է անցել իտալական «Յուվենտուսից» եւ ֆրանսիական ՊՍԺ-ից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում