23:02  ,  11 հունիսի, 2013

Դանիա – Հայաստան՝ 0:2 (առաջին խաղակես) (ֆոտո)

Ֆուտբոլի աշխարհի 2014թ. առաջնության ընտրական փուլի շրջանակում 4 անընդմեջ պարտություն կրած Հայաստանի հավաքականը Կոպենհագենում մրցում է դանիացիների հետ:

«Պարկեն» ստադիոնում ընթացող հանդիպման առաջին խաղակեսն ավարտվեց Հայաստանի հավաքականի հաղթանակով՝ 2:0 հաշվով:

27-րդ վայրկյանին Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը բացեց հաշիվը, իսկ 19-րդ րոպեին Կրասնոդարի «Կուբանի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսը կրկնապատկեց Հայաստանի թիմի առավելությունը: 15-րդ րոպեին Գեւորգ Ղազարյանը կարող էր նաեւ խփել հյուրերի երրորդ գոլը, սակայն նրա հարվածից հետո գնդակը հետ մղվեց ուղղահայաց դարպասաձողից: Առաջին խաղակեսում դանիացիները մի քանի իրական գոլային պահեր ունեցան, սակայն չկարողացան օգտվել Հայաստանի հավաքականի պաշտպանների սխալներից: Ընդմիջում է:

Աշխարհի առաջնության ընտրական մրցաշար 

B խումբ

Դանիա – Հայաստան՝ 0:2 (առաջին խաղակես

Յուրա Մովսիսյան, 1, Արաս Օզբիլիս, 19

Դանիա - Հայաստան հանդիպումը NEWS.am Sport-ը լուսաբանում է Կոպենհագենից «Վիվառո» բուքմեյքերական ընկերության աջակցությամբ:

Ֆոտո՝ Պարույր  Սինյավսկի / NEWS.am Sport

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով