80-ամյա ճապոնացի Յուտիրո Միուրան հաջողությամբ հաղթահարել է Էվերեստի գագաթը: Միուրան դարձել է Էվերեստի գագաթը բարձրացած ամենատարեց լեռնագնացը:
8848 մետր բարձրությունը հաղթահարելու համար ճապոնացուց պահանջվել է 8 օր: Յուտիրոյին ուղեկցել է իր որդին:
Նախորդ ռեկորդը պատկանում էր նեպալցի Բուհադուր Շերչանին, ով Էվերեստի գագաթը հաղթահարել էր 2008-ին՝ 76 տարեկանում:
Յուտիրո Միուրան Էվերեստի գագաթը բարձրացել էր նաեւ 70 եւ 75 տարեկանում (2003 եւ 2008թթ.), գրում է ВВС-ն:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում