15:50  ,  10 մայիսի, 2013

Սերխիո Ռամոսը լուրջ զրույց է ունեցել «Ռեալի» ֆուտբոլիստների հետ

Իսպանիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը Ժոզե Մոուրինյոյի բացակայության ժամանակ լրջորեն զրուցել է Արքայական ակումբի ֆուտբոլիստների հետ։

Marca-ի համաձայն՝ իսպանացի պաշտպանն իր ակումբակիցներին կոչ է արել մոռանալ թիմում ստեղծված բոլոր կոնֆլիկտների մասին՝ կենտրոնանալով Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչի շրջանակում կայանալիք Մադրիդի «Աթլետիկոյի» հետ հանդիպմանը։

Հիշեցնենք, որ Իսպանիայի Գավաթի եզրափակիչը կկայանա մայիսի 17-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում