13:30  ,  23 ապրիլի, 2013

Պաշտոնական. Գյոտցեն կտեղափոխվի «Բավարիա» եւ կդառնա Բունդեսլիգայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը

Դորտմունդի «Բորուսիան» պաշտոնապես հայտարարել է Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Մարիո Գյոտցեի՝ Մյունխենի «Բավարիա» տեղափոխության մասին:

Գործարքի ֆինանասկան կողմը չի հրապարակվում, սակայն 20-ամյա գերմանացու պայմանագրով հաստատված է, որ մինչեւ համաձայնագրի ավարտը նրան ձեռք բերելու համար պետք է վճարել 37 միլիոն եվրո: Գյուտցեն ամռանը կհամալրի մոյւնխենյան ակումբի շարքերը եւ կստանա տարեկան 7 միլիոն եվրո աշխատավարձ՝ դառնալով Բունդեսլիգայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը:

Գերմանիայի ընթացիկ առաջնությունում կիսապաշտպանը մասնակցել է 28 խաղի, խփել է 10 գոլ: Գերմանիայի հավաքականի կազմում անցկացրած 22 խաղերում Գյոտցեն դարձել է 5 գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով