11:06  ,  23 ապրիլի, 2013

«Բավարիան» 37 միլիոն կառաջարկի Գյոտցեի համար

Գերմանիայի ազգային հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» հարձակողական ոճի կիսապաշտպան Մարիո Գյոտցեն դարձել է Մյունխենի «Բավարիայի» գլխավոր տրանսֆերային նպատակը, գրում է Bild-ը:

20-ամյա գերմանացու պայմանագրով հաստատված է, որ մինչեւ համաձայնագրի ավարտը նրան ձեռք բերելու համար պետք է վճարել 37 միլիոն եվրո: Մյունխենցիները մտածում են այդ գումարը վճարելու մասին: Գյոտցեն կարող է դառնալ Խոսեպ Գվարդիոլայի առաջին տրանսֆերն իսպանացի մարզիչի նոր թիմում՝ «Բավարիայում»:

«Բարուսիայի» կազմում անցկացրած 114 խաղում Գյոտցեն խփել է 31 գոլ: Գերմանիայի հավաքականում նա մասնակցել է 22 խաղի, դարձել է 5 գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով