00:51  ,  23 ապրիլի, 2013

«Մանչեսթեր Յունայթեդն»՝ Անգլիայի 20-ակի չեմպիոն

Հոլանդացի Ռոբին վան Պերսիի երեք գոլերի շնորհիվ «Մանչեսթեր Յունայթեդը» անգլիական Պրեմյեր լիգայի առաջնության 34-րդ տուրում 3:0 հաշվով առավելության հասավ «Աստոն Վիլայի» նկատմամբ եւ առաջնության ավարտից հինգ տուր առաջ նվաճեց Անգլիայի չեմպիոնի 20-րդ տիտղոսը:

Ալեքս Ֆերգյուսոնի թիմը վաստակեց 84 միավոր եւ երկրորդ տեղում ընթացող արդեն նախկին չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ ունի 16 միավորի առավելություն:

«Մանչեսթեր Յունայթեդը» 13-րդ անգամ է Անգլիայի չեմպիոն դառնում Ալեքս Ֆերգյուսոնի գլխավորությամբ:

Անգլիայի առաջնություն, 34-րդ տուր

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Աստոն Վիլա»՝ 3:0

Ռոբին վան Պերսի 2, 13, 33




 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում