13:50  ,  21 ապրիլի, 2013

Արաս Օզբիլիսի վնասվածքը կրկնվել է

Արազ Օզբիլիսն ապաքինվում է՝ միաժամանակ մարզվելով անհատական ծրագրով, հայտարարել է Կրասնոդարի «Կուբանի» գլխավոր մարզիչ Լեոնիդ Կոչուկը:  Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 25-րդ տուրի շրջանակում կայացած «Կուբան» - «Լոկոմոտիվ» (0։0) խաղից հետո բելառուս մասնագետին հարցրել են Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսի վնասվածքի մասին։

«Օզբիլիսի մոտ կրկնվել է նախորդ վնասվածքը: Նա ապաքինվում է՝ միաժամանակ մարզվելով անհատական ծրագրով։ Ընդհանուր առմամբ, Արասը պատրաստվում է»,- Կուչուկի խոսքը փոխանցում է «Կուբանի» պաշտոնական կայքը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում