14:25  ,  21 ապրիլի, 2013

«Ռեալի» երկրպագուները վիրավորել են Կասիլյասին

Կասիլյա՛ս, հեռացի՛ր, դու ավանակ ես, ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 32-րդ տուրի շրջանակում կայացած «Ռեալ» - «Բետիս» (3:1) խաղի ժամանակ վանկարկել են Արքայական ակումբի երկրպագուները: Ապրիլի 20-ին անցկացված խաղում «Ռեալի» ֆանատները վիրավորական արտահայտություններ են արել Իսպանիայի հավաքականի դարպասապահ Իկեր Կասիլյասի հասցեին:

«Կասիլյա՛ս, դու ավանակ ես, հեռացի՛ր «Սանտիագո Բերնաբեուից»,- վանկարկել են «Ռեալի» մի խումբ երկրպագուներ, ովքեր կողմ է թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի վարած քաղաքականությանը, գրում Sport.es-ը:

Հիշեցնենք, որ «Բետիսի» դեմ խաղում Կասիլյասը «Ռեալի» փոխարինողների թվում էր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում