19:23  ,  8 ապրիլի, 2013

Նորայր Ասլանյան. Եթե Ռուսաստանից առաջարկ լինի, ապա մեծ սիրով կտեղափոխվեմ այնտեղ

«Եթե Ռուսաստանից առաջարկ լինի, ապա մեծ սիրով կտեղափոխվեմ այնտեղ: Ես Արասի հետ մի քանի անգամ զրուցել եմ այդ մասին»: Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցին հայտնեց հոլանադական «Էմմենի» եւ Հայաստանի ազգային հավաքականի ֆոատբոլիստ Նորայր Ասլանյանը, ով մեկ ամիս առաջ վնասվացք էր ստացել:

«Նախորդ ուրբաթ ես դուրս եկա խաղադաշտ: Խաղացի տասը րոպե: Բժիշկներն ասում են, որ ամեն ինչ նորմալ է: Իմ վանասվածքը հինգից վեց շաբաթ տեւողությամբ ապաքինման վնասվածք էր: Այս ուրբաթ լրանում է վեցերորդ շաբաթը: Այժմ նորմալ մարզվում եմ: Շուտով կսկսեմ նաեւ խաղալ:

Հունիսին լրանում է պայմանգրիս ժամկետը «Էմմենի» հետ: Դեռ չգիտեմ ինչ է լինելու հետագայում: Բանակցությունների մեջ ենք: Հավանականությունը, որ կմնամ թիմում 50/50 է: Այս մի քանի տարում երեք ակումբ փոխեցի: Դժվար է համակերպվել նոր թիմին, նոր քաղաքին, անընդհատ տեղաշարժվել: Դրա համար կցանկանայի մնալ այս թիմում: Բացի այդ, շուտով լույս աշխարհ կգա մեր երեխան, եւ ինձ պետք է որոշակի հստակություն ապագա կարիերայիս հարցում: Եթե Ռուսաստանից առաջարկ լինի, ապա մեծ սիրով կտեղափոխվեմ այնտեղ: Ես Արաս Օզբիլիսի հետ մի քանի անգամ զրուցել եմ այդ մասին: Նա միայն դրական է արտահայտվել Ռուսաստանի առաջնության մասին: Կարծում եմ՝ ես կկարողանայի այնտեղ խաղալ»,- ասաց Նորայր Ասլանյանը:

Վերա Մարտիրոսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով