13:23  ,  3 ապրիլի, 2012

Օլիմպիական խաղերի մեկնարկը կտա Ջեյմս Բոնդը

Բրիտանական հեռուստաեթերում 2012թ. Օլիմպիական խաղերի նախօրեին կցուցադրվի Ջեյմս Բոնդի մասին կարճամետրաժ ֆիլմ, հաղորդում է The Hollywood Reporter-ը։

Լոնդոնի Օլիմպական խաղերը կմեկնարկեն հուլիսի 27-ին եւ կավարտվեն օգոստոսի 12-ին։

Ֆիլմի սցենարով՝ Ջեյմս բոնդի դերակատար Դենիել Կրենգը առաջադրանք է ստանում թագուհուց, ինչից հետո ուղղաթիռով մոտենում է Օլիմպիական ստադիոնին եւ անկարգելով (պարաշյուտ) իջնում է խաղադաշտ։

Բրիտանական The Sun թերթը գրում է, որ «Ժամանում» վերնագրով ֆիլմի նկարահանմանը մասնակցել է նաեւ Եղիսաբեթ Երկրորդ թագուհին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում