17:55  ,  14 փետրվարի, 2013

Վլադիսլավ Բատուրին. Հենրիխ Մխիթարյանն առաջադիմում է, դառնում ավելի բազմակողմանի եւ ունիվերսալ

«Ես շատ եմ համակրում Հենրիխ Մխիթարյանին: Նա իսկապես եվրոպական լավ մակարդակի ֆուտբոլիստ է: Նա չի բավարարվում ձեռք բերած առաջադիմությամբ, այլ միշտ ավելացնում է, դառնում ավելի բազմակողմանի եւ ունիվերսալ: Հենրիխը ոչ միայն տաղանդավոր է, ալ նաեւ խելացի»:

Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց «НТВ+» հեռուստաընկեության մեկնաբան Վլադիսլավ Բատուրինը, ով մեկնաբանում էր «Շախտյոր» – «Բորուսիա» հանդիպումը:

Ի՞նչ կասեք «Շախտյոր» - «Բորուսիա» խաղի մասին: Հանդիպման հաշիվը համապատասխանո՞ւմ էր խաղին:

Պետք է հաշվի առնել թիմերի մարզավիճակները: «Բորուսիան» գտնվում է մրցաշարային գրաֆիկի մեջ, անցկացրել է չորս հանդիպում գերմանական Բունդեսլիգայում, իսկ Ուկրաինայի առաջնությունը մեկնարկելու է միայն մարտի սկզբին: Ինչքան էլ շատ հանդիպումներ անցկացներ «Շախտյորը», միեւնույն է այս երկու թիմերը գտնվում են տարբեր մարզավիճակներում։ Այնուամենայնիվ, երեկ «Շախտյորը» իր երկրպագուների առաջ ամոթով չմնաց: Դա ուժեղ հնարավորություններով թիմ է: Հաշվի առնելով բոլոր հանգամանքները` թիմը վատ արդյունքի չհասավ: Նրանք բաց թողեցին երկու գնդակ սեփական խաղադաշտում, դա իհարկե, մեծ առավելություն է «Բորուսիայի» համար: «Շախտյորն» առանց ֆուտբոլային պրակտիկայի կարողացավ երկու անգամ առաջ անցնել հաշվի մեջ եւ հաղթելու շատ լավ հնարավորություններ ուներ, բայց գրանցվեց ոչ ոքի:  Այս պահին զույգի ակնհայտ ֆավորիտը «Բորուսիան» է, բայց կարծում եմ` «Շախտյորն» իր վերջին խոսքը դեռ չի ասել:

Ինչպե՞ս անդրադարձավ Վիլիանի բացակայությունը «Շախտյորի» խաղի վրա եւ ինչպե՞ս դրսեւորեց թիմի նորեկ Թայսոնը:

Վիլիանի հեռանալը, իհարկե մեծ կորուստ է: Նա շատ բարձակարգ ֆուտբոլիստ է: Վիլիանը «Շախտյորում» շատ երկար ժամանակ է հանդես եկել: Հասցրել էր ընտելանալ թիմին, հասկանում էր թիմակիցերին: Բավական էր լսել, «Շախտյորի» սեփականատեր Ռինատ Ախմետովին եւ գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուին, ովքեր չեին թաքցնում իրենց հիասթափությունը կարեւորագույն խաղից առաջ Վիլիանի հեռանալու կապակցությամբ: Վիլիանն արդեն այլ ակումբի  եւ առաջնության ֆուտբոլիստ է: Իսկ Թայսոնն անցկացրեց լավ հանդիպում: Լավ պահեր ստեղծեց: Եթե «Շախտյորն» երեկ ավելի հաջողակ լիներ, ապա նրանք այդ պահերը կօգտագործեին: Թայսոնը շատ տաղանդավոր ֆուտբոլիստ է, բայց նրա ադապտացիայի շրջանը դեռ չի ավարտվել: Առաջիկայում նա իր թիմին ահռելի օգուտ կբերի: Նրան դեռ պետք է հարմարվել «Շախտյորի» խաղային տեմպին 90 րոպեների ընթացքում: Դոնեցկի թիմի խաղային տեմպը տարբերվում է «Մետալիստի» տեմպից:

Ի՞նչ կասեք Ուկրաինայի ընթացիկ առաջնության լավագույն ռմբարկու Հենրիխ Մխիթարյանի խաղի մասին:

Ես շատ եմ համակրում այս ֆուտբոլիստին: Նա իսկապես եվրոպական լավ մակարդակի ֆուտբոլիստ է: Նա չի բավարարվում ձեռք բերած առաջադիմությամբ, այլ միշտ ավելացնում է, դառնում ավելի բազմակողմանի եւ ունիվերսալ: Հենրիխը ոչ միայն տաղանդավոր է, ալ նաեւ խելացի: Այն փառքը, որն ընկավ նրա գլխին չփչացրեց նրան: Երեկ նրա լավագույն խաղերից չէր, ինչպես նաեւ ամբողջ «Շախտյորի»: Դրան կան օբյեկտիվ պատճառներ, ես այդ մասին արդեն խոսեցի: «Շախտոյրն» այս պահին իր օպտիմալ մարզավիճակում չէ: Ես վստահ եմ, որ Հենրիխը կշարունակի պահպանել իր բարձր խաղային մակարդակը, որը կար նրա մոտ աշնանը: Ինչպես նաեւ վստահ եմ, որ «Շախտյորը» դժվար թե բաժանվի նրա հետ, բայց եվրոպական ֆուտբոլային հարթակում այս ֆուտբոլիստի հանդեպ ուշադրությունն օր-օրի աճելու է: Բայց երեկ նա խաղաց իր հնարավորությունների 60 տոկոսով: Մխիթարյանը կարող է խաղալ ավելի լավ եւ ագրեսիվ:

Գուցե՞ Վիլիանի բացակայությունը նույնպես իր դերն ունեցավ: Հենրիխի եւ Վիլիանի միջեւ խաղացվածություն կար, իսկ Թայոսին հետ դեռ լիովին չեն հասցրել միմյանց հարմարվել:

Ես անմիջականորեն չէի կապի Վիլիանի հեռանալը Մխիթարյանի խաղի հետ, քանի որ Մախիթարյանն ու «Շախտյորը» ունեին մի քանի լավ հնարավորություններ: Հնարավոր է, «Շախտյորին» ավելի հեշտ կլիներ գրոհել, եթե Վիլիանը խաղար, իսկ Մխիթարյանին էլ հարձակման գծում ավելի հեշտ կլիներ խաղալ, բայց ես այս ամենը չեմ կապի:

Ֆուտբոլում ամեն բան լինում է, բայց եթե իրատես լինենք, «Շախտյորը» քառորդ եզրրափակիչ դուրս գալու ի՞նչ հնարավորություններ ունի: Սեփական դաշտում երկու գնդակ բաց թողելը, հեշտ խնդիր չէ:

Իսկապես, երկու բաց թողած գնդակը սեփական դաշտում այնպիսի թիմից, ինչպիսին «Բորուսիան» է, որը տանը հոյակապ է հանդես գալիս, մեծ խնդիր է: Բայց բացառություններ լինում են: Վերջերս դորտմունդցիները տանը 1:4 հաշվով պարտվեցին «Համբուրգին»: Բայց նման բաներ հազվադեպ է լինում: Պետք է հաշվի առնել Դորտմունդի մարզադաշտում տիրող մթնոլորտը: Դա լրացուցիչ ճնշում է գործադրելու «Շախտյորի» վրա: Բացի այդ կարծում եմ գերմանացիները գրոհելու են: Նրանք անգամ երեկվա խաղից առաջ հայտնել էին, որ չեն պատրաստվում փոխել իրենց խաղաոճը: Կարծում եմ հնարավարությունները կարելի է գնահատել 65/35՝ հօգուտ «Բորուսիայի»: Ես այնուամենայնիվ հոգուս խորքում հույս եմ փայփայում, որ «Շախտյորը» կարող է անել այն, ինչն իրենցից արդեն դժվար թե սպասում են: «Շախտյորն» ունի Միրչա Լուչեսկուին, ով շատ փորձառու եւ խորամանակ մասնագետ է: «Շախտյորը» չպետք է թեւաթափ լինի եւ պետք է խաղա հարձակողական ֆուտբոլ: Իմ նախապատվությունը այս թիմի կողմն է:

Չեմպիոնների լիգաի եզրափակիչին դեռ երեք ամիս կա, բայց հենց այս պահին արված կանխատեսումը կլինի ամենահետաքրքիրը: Ամիսներ անց հնարավոր կլինի հիշել փետրվարյան կանխատեսումները: Ո՞ր թիմերը կհասնեն կիսազերափակիչ:

Կարծում եմ՝ այս տարվա Չեմպիոնների լիգայի մրցաշարն ավելի հետաքրքիր է, քան անցյալ տարվանը: Եթե նախորդ տարի կային միայն 3-4 թիմեր, որոնք համարվում էին ֆավորիտներ, ապա այս տարի հավակնորդների թիվը կրկնակի մեծ է: 7-8 թիմեր կարող են պայքարել եզրափակիչ դուրս գալու համար: «Ռեալի», «Բարսելոնայի», «Բավարիայի», «Մանչեսթեր Յունայթեդի» կողքին կանգնում են վերածնունդ ապրող թիմերը, օրինակ ` «Յուվենտուսը»: «Շախտյոր» - «Բորուսիա» զույգի հաղթողը չնայած ակնհայտ ֆավորիտների ցուցակում չէ, բայց կարող է մեծ անակնկալներ մատուցել եւ շատ հեռու գնալ: Ուզում եմ շնորհավորել ֆուտբոլի սիրահարներին Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլի հետաքրքիր եւ ինտրիգային լինելու համար: Այս տարի մենք չենք ձանձրանա:

Վերա Մարտիրոսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով