Tata Steel Chess-2013-ում ես մի քանի 100 տոկոսանոց հաղթանակներ բաց թողեցի, սակայն ընդհանուր առմամբ արդյունքը լավն էր: Այդ մասին հայտարարել է աշխարհի երրորդ ուժեղագույն գրոսմայստեր Լեւոն Արոնյանը: Հոլանդիայի Վեյկ Ան Զեե քաղաքում կայացած Tata Steel Chess սուպերմրցաշարում երկրորդ տեղ զբաղեցնելուց հետո Արոնյանը կիսվել է տպավորություններով:
«Մրցաշարի ընթացքում ես մի քանի պարտիաներում հաղթելու լավ հնարավորություններ ունեցա, սակայն բաց թողեցի 100 տոկոսանոց հաղթանակները: Ընդհանուր առմամբ արդյունքը լավն էր: Օրինակ՝ Սերգեյ Կարյակինի հետ պարտիայում ես հոգեբանական խնդիրներ ունեցա: Պետք է աշխատեմ այդ ուղղությամբ»,- նշել է Արոնյանը:
Tata Steel Chess-2013, Մրցաշարային աղյուսակ
1. Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) - 10 միավոր
2. Լեւոն Արոնյան (Հայաստան) - 8.5
3. Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - 8
4. Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) - 8
5. Պետեր Լեկո (Հունգարիա) - 7.5
6. Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) - 7
7. Պանտելա Հարիկրիշնա (Հնդկաստան) - 6.5
8. Անիշ Գիրի (Հոլանդիա) - 6
9. Հաո Վանգ (Չինաստան) - 6
10. Լյուկ վան Վելի (Հոլանդիա) - 6
11. Հոու Յիֆան (Չինաստան) - 5.5
12. Ֆաբիանո Կարուանա (Իտալիա) - 5
13. Էրվին Լ՛Ամի (Հոլանդիա) - 4
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում