21:09  ,  27 հունվարի, 2013

Վեյկ Ան Զեե. Լեւոն Արոնյանը զբաղեցրեց երկրորդ տեղը

Շախմատի Համաշխարհային օլիմպիադայի եռակի չեմպիոն Հայաստանի հավաքականի առաջին համար Լեւոն Արոնյանը Հոլանդիայի Վեյկ Ան Զեե քաղաքում անցկացված Tata Steel Chess-2013 սուպերմրցաշարում զբաղեցրեց երկրորդ տեղը:

Վերջին՝ 13-րդ տուրում Լեւոն Արոնյանը սեւերով ոչ ոքի խաղաց իտալացի Ֆաբիանո Կարուանայի հետ եւ մրցաշարն ավարտեց 8.5 միավորով: Գրոսմայստերները խաղաղ ելք կնքեցին 104-րդ քայլում:

Արոնյանի հետ երկրորդ տեղի համար պայքարող Վիշվանաթան Անանդը սեւերով պարտվեց չինացի Հաո Վանգին եւ 8 միավորով գրավեց երրորդ տեղը: Նույնքան միավորով չորրորդ տեղը զբաղեցրեց ռուս Սերգեյ Կարյակինը, ով հաղթեց հոլանդացին Լյուկ վան Վելիին:

Հաղթողի տիտղոսը նվաճած Մագնուս Կարլսենը սեւերով ոչ ոքի խաղաց հոլանդացի Անիշ Գիրիի հետ եւ մրցաշարն ավարտեց 10 միավորով:

Մրցաշարային աղյուսակ

1. Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) - 10 միավոր

2. Լեւոն Արոնյան (Հայաստան) - 8.5

3. Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - 8

4. Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) - 8

5. Պետեր Լեկո (Հունգարիա) - 7.5

6. Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) - 7

7. Պանտելա Հարիկրիշնա (Հնդկաստան) - 6.5

8. Անիշ Գիրի (Հոլանդիա) - 6

9. Հաո Վանգ (Չինաստան) - 6

10. Լյուկ վան Վելի (Հոլանդիա) - 6

11. Հոու Յիֆան (Չինաստան) - 5.5

12. Ֆաբիանո Կարուանա (Իտալիա) - 5

13. Էրվին Լ՛Ամի (Հոլանդիա) - 4

14. Իվան Սոկոլով (Հոլանդիա) - 3

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում