Լեւոն Արոնյան. Պետք է աշխատեմ հոգեբանական խնդիրների վրա

00:02   28 հունվարի, 2013

Tata Steel Chess-2013-ում ես մի քանի 100 տոկոսանոց հաղթանակներ բաց թողեցի, սակայն ընդհանուր առմամբ արդյունքը լավն էր: Այդ մասին հայտարարել է աշխարհի երրորդ ուժեղագույն գրոսմայստեր Լեւոն Արոնյանը: Հոլանդիայի Վեյկ Ան Զեե քաղաքում կայացած Tata Steel Chess սուպերմրցաշարում երկրորդ տեղ զբաղեցնելուց հետո Արոնյանը կիսվել է տպավորություններով:  

«Մրցաշարի ընթացքում ես մի քանի պարտիաներում հաղթելու լավ հնարավորություններ ունեցա, սակայն բաց թողեցի 100 տոկոսանոց հաղթանակները: Ընդհանուր առմամբ արդյունքը լավն էր: Օրինակ՝ Սերգեյ Կարյակինի հետ պարտիայում ես հոգեբանական խնդիրներ ունեցա: Պետք է աշխատեմ այդ ուղղությամբ»,- նշել է Արոնյանը:

Tata Steel Chess-2013, Մրցաշարային աղյուսակ 

1. Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) - 10 միավոր

2. Լեւոն Արոնյան (Հայաստան) - 8.5

3. Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - 8

4. Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) - 8

5. Պետեր Լեկո (Հունգարիա) - 7.5

6. Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) - 7

7. Պանտելա Հարիկրիշնա (Հնդկաստան) - 6.5

8. Անիշ Գիրի (Հոլանդիա) - 6

9. Հաո Վանգ (Չինաստան) - 6

10. Լյուկ վան Վելի (Հոլանդիա) - 6

11. Հոու Յիֆան (Չինաստան) - 5.5

12. Ֆաբիանո Կարուանա (Իտալիա) - 5

13. Էրվին Լ՛Ամի (Հոլանդիա) - 4



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։