«Բարսելոնայի» դարպասապահ Վիկտոր Վալդեսի հաջորդ հնարավոր ակումբներն են «Անժին», «Արսենալը», «Չելսին» եւ ՊՍԺ-ն: Ֆինանսական տեսանկյունից ամենամեծ շանսերն ունի Մախաչկալայի թիմը, որը շռայլ առաջարկությամբ կմրցակցի ՊՍԺ-ի հետ, գրում է իսպանական Sport.es-ը:
Հիշեցնենք, որ Վալդեսը հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը կատալոնական ակումբի հետ: Նրա գործող պայմանագիրը լրանում է 2014թ. հունիսի 30-ին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում