14:55  ,  13 դեկտեմբերի, 2012

Մեսիի ռեկորդը՝ Գինեսի գրքում

Կատալոնական «Բարսելոնայի» եւ Արգենտինայի ազգային հավաքականի ռմբարկու Լիոնել Մեսիի՝ մեկ տարվա արդյունավետության ռեկորդը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում, հայտնում է Mundo Deportivo-ն։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին Մեսին դուբլի հեղինակ դարձավ Իսպանիայի Գավաթի 1/8 եզրափակիչի՝ «Կորդոբայի» հետ խաղում եւ 2012-ի ընթացքում իր գոլերի քանակը հասցրեց 88-ի։

Մինչեւ այս բրազիական «Ֆլամենգոն» կասկածի տակ էր դրել Մեսիի ռեկորդը։ Բրազիլացիները կարծում են, որ այդ ռեկորդը պատկանում է Զիկոյին, ով 1979-ին դարձել է 89 գոլի հեղինակ։ «Ֆլամենգոն» պատրասվում է դիմել ՖԻՖԱ-ին՝ Զիկոյի ռեկորդը պաշտոնականացնելու համար։

Ավելի վաղ Զամբիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել էր, որ օրացուցային տարում գոլերի ռեկորդը պատկանում է զամբիացի հարձակվող Գոդֆրի Չիտալուին, որը 1972 թվականին խփել է 107 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում