00:48  ,  12 դեկտեմբերի, 2012

Զամբիայի ֆուտբոլի ֆեդերացիան կասկածի տակ է դրել Մեսիի ռեկորդը. Չիտալուն 107 գնդակ է խփել

Զամբիայի ֆուտբոլի ֆեդերացիան կներկայացնի ապացույցներ, որ օրացուցային տարում գոլերի ռեկորդը պատկանում է զամբիացի հարձակվող Գոդֆրի Չիտալուին, որը 1972 թվականին դարձել է 107 գոլի հեղինակ, հաղորդում է Globoesporte.globo.com-ը:

Ֆեդերացիան արխիվային փաստաթղթերն ու արձանագրությունները ներկայացնելու է ՖԻՖԱ-ին եւ Աֆրիկայի ֆուտբոլի կոնֆեդերացիային եւ պահանջելու է ընդունել, որ ռեկորդը պատկանում է ոչ Մեսիին, ոչ էլ Մյուլերին: 1968-ին Չիտալուն խփել է 81 գնդակ, իսկ 1972-ին` արդեն 107 գնդակ: Նա հինգ անգամ ճանաչվել է Զամբիայի լավագույն ֆուտբոլիստ: Չիտալուն մահացել է 45 տարեկանում, ավիավթարի հետեւանքով:

Հիշեցնենք, որ Մեսին 86 գոլով այժմ համարվում է մեկ տարում ամենաշատ գնդակ խփած ֆուտբոլիստը: Նախկին ռեկորդը հավասար էր 85 գոլի եւ պատկանում էր գերմանացի Գերդ Մյուլերին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում