00:52  ,  13 դեկտեմբերի, 2012

Մեսին նաեւ 88-րդ գոլը խփեց. «Բարսելոնան» հաղթեց` 2:0

Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Բարսելոնան» հյուրընկալվելիս 2:0 հաշվով առավելության հասավ «Կորդոբայի» նկատմամբ: Կատալոնացիների երկու գնդակն էլ խփեց արգենտինացի Լիոնել Մեսին (11-րդ եւ 74-րդ րոպեներին), որը մեկ տարում խփած իր գնդակների քանակը հասցրեց 88-ի` բարելավելով բոլոր ժամանակների ռեկորդը:

Օրվա մյուս հանդիպումներում «Սեւիլիան» արտագնա խաղում 5:0 հաշվով հաղթեց «Մալյորկային»,  Բիլբաոյի «Աթլետիկի» եւ «Էյբարի» հանդիպումն ավարտվեց ոչ ոքի` 1:1 հաշվով:

Պատասխան հանդիպումները տեղի կունենա դեկտեմբերի 19-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում