Իտալիայի Ռիմինի քաղաքում անցկացվող սպորտային մարմնամարզության Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը սկսել են պայքարը նժույգ թափեր վարժության եզրափակիչում:
Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը որակավորման փուլից հետո ամենաբարձր միավորներով դուրս էին եկել եզրափակիչ:
Աշխարհի կրկնակի երիտասարդական չեմպիոն Համլետ Մանուկյան որակավորման փուլը հաղթահարել է 14.433 միավոր, Մամիկոն Խաչատրյանը՝ 14.233 միավորով:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում