Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում ապրիլի 22-ին պայքարը կսկսի կանանց Հայաստանի թիմը։
Առաջինը ռինգ դուրս կգան Լուսինե Գեւորգյանը, Լիլիթ Դալաքյանը եւ Էլիդա Քոչարյանը:
48 կգ քաշային Լուսինե Գեւորգյանը մեկնարկային որակավորման փուլում կհանդիպի ադրբեջանցի Անախանիմ Իսմայիլովայի հետ:
54 կգ քաշային Լիլիթ Դալաքյանը որակավորման փուլում կմրցի հունգարացի Խաննա Լակոտարի հետ:
60 կգ քաշային Էլիդա Քոչարյանի մրցակիցը որակավորման փուլում կլինի Հունաստանի ներկայացուցիչ Օլգա Պավլինա Պապադատոն:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում