20:44  ,  16 ապրիլի, 2024

ATP-500․ Ռաֆայել Նադալի հաղթական մեկնարկը

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 22-ակի չեմպիոն, աշխարհի նախկին առաջին ռակետ Ռաֆայել Նադալը հաղթանակով մեկնարկեց Բարսելոնայում անցկացվող ATP-500 մրցաշարում։

Իսպանացի թենիսիստը 6:2, 6:3 հաշվով հաղթեց աշխարհի 62-րդ ռակետ, իտալացի Ֆլավիո Կոբոլիին։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 25 րոպե։

Հաջորդ շրջանում Նադալի մրցակիցը կլինի աշխարհի 11-րդ ռակետ, ավստրալացի Ալեքս դե Մինորը։

Նադալը դասակարգման աղյուսակում այժմ 644-րդն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով