Հին Օլիմպիայում տեղի ունեցավ 2024թ․ Փարիզի Օլիմպիական խաղերի կրակի բոցավառման արարողությունը։
Առաջին ջահակիրը դարձավ 2004թ․ լողի օլիմպիական չեմպիոնուհի Լոր Մանադուն։ Օլիմպիական ջահի փոխանցումավազքը Հունաստանում կշարունակվի մինչեւ ապրիլի 26-ը։
Աթենքից կրակը առագաստանավով կտեղափոխվի Մարսել: Ֆրանսիայում փոխանցումավազքը կմեկնարկի մայիսի 8-ին։
Փարիզի Օլիմպիական խաղերը կանցկացվեն հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում