14:18  ,  10 ապրիլի, 2024

«Ռեալը» երրորդ վատագույն ցուցանիշն է գրանցել ակումբի պատմության մեջ

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում Մադրիդի «Ռեալը» գնդակի վերահսկման 38 տոկոսով երրորդ վատագույն ցուցանիշն է գրանցել ակումբի պատմության մեջ, հաղորդում է Opta Sport-ը։ Մադրիդում հանդիպումն ավարտվել էր ոչ ոքի՝ 3:3:

Այս վիճակագրական ցուցանիշով նախորդ երկու վատագույն հանդիպումներում «Ռեալի» մրցակիցները դարձյալ եղել էին կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմերը։

2011 թվականին Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում «Բարսելոնայի» դեմ խաղում (0:2)  «Ռեալն» ունեցել է գնդակի վերահսկման 24 տոկոս, իսկ 2014-ին «Բավարիայի» դեմ խաղում (1:0) «Ռեալը» գնդակը վերահսկել է ժամանակի 28 տոկոսը։

«Մանչեսթեր Սիթի» - «Ռեալ» պատասխան հանդիպումը տեղի կունենա ապրիլի 17-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում