23:30  ,  9 ապրիլի, 2024

«Մասթերս»․ Ջոկովիչը խնդիրներ չունեցավ մեկնարկում

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը վստահ հաղթանակով մեկնարկեց Մոնտե Կառլոյում անցկացվող «Մասթերս» մրցաշարում։ Սերբ թենիսիստը մրցեց աշխարհի 41-րդ ռակետ, ռուսաստանցի Ռոման Սաֆիուլինի հետ եւ առավելության հասավ երկու սեթում՝ 6:1, 6:2։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 9 րոպե։

Երկրորդ շրջանում Նովակ Ջոկովիչի մրցակիցը կլինի աշխարհի 24-րդ ռակետ, իտալացի Լորենցո Մուզետին, որը 6:3, 7:5 հաշվով պարտության մատնեց աշխարհի 36-րդ ռակետ, ֆրանսիացի Արթյուր Ֆիսին։ 

Մոնտե Կառլոյի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 5,9 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով