23:09  ,  9 ապրիլի, 2024

Երիտասարդական ԵԱ․ Էրիկ Առստամյանի եւ Մարատ Միքայելյանի հաղթանակները

Խորվաթիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում արցախցի Էրիկ Առստամյանը տարավ երկրորդ հաղթանակը 57 կգ քաշային կարգում։

Նա պարտության մատնեց Կոսովոյի ներկայացուցիչ Կոկսայ Լումտուրիմին, որը երկրորդ ռաունդում դեմքի արնահոսող վնասվածք ստացավ, եւ մենամարտը դադարեցվեց։

Մեկնարկում Էրիկ Առստամյանը կամային հաղթանակ էր տարել Իսրայելի ներկայացուցիչ Իդան Պերչասովի նկատմամբ։

71 կգ քաշային կարգում Մարատ Միքայելյանը մեկնարկային մենամարտում հաղթեց իսպանացի Սաես Խոսե Լուիս Կաներոյին։

63,5 կգ քաշային կարգում Ռաֆայել Ներսիսյանը մենամարտեց իռլանդացի Ռայան Ջենքինսի հետ եւ պարտություն կրեց 0:5 հաշվով։

Առաջին շրջանում Ռաֆայել Ներսիսյանը հաղթել էր Վրաստանի ներկայացուցիչ Գեորգի Լեոթիդիանիին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում