11:53  ,  1 ապրիլի, 2024

Բունդեսլիգա․ Սարգիս Ադամյանի անցումն ու գոլային փոխանցումը (տեսանյութ)

Գերմանիայի Բունդեսլիգայի 27-րդ տուրում «Քյոլնը» 1:1 հաշվով ոչ ոքի է խաղացել «Աուգսբուրգի» հետ։

«Քյոլնի» կազմում 33-րդ րոպեին գոլային փոխանցման հեղինակ է դարձել Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը։ Գերմանացի հարձակվող Դեյվի Զելկեն է գրավել «Աուգսբուրգի» դարպասը՝ հավասարեցնելով հաշիվը։

«Քյոլնը» 19 միավորով նախավերջին տեղում է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով