Իտալիայի չեմպիոն «Նապոլին» չի ցանկանում այս ամռանը վաճառել Վրաստանի հավաքականի 23-ամյա կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիայի տրանսֆերը եւ պատրաստ է երեք անգամ բարձրացնել նրա վարձատրությունը, հաղորդում է La Gazzetta dello Sport-ը։
Այժմ Խվիչա Կվարացխելիան ստանում է տարեկան 1,5 միլիոն եվրո։ Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2027թ․ հունիս։
Խվիչա Կվարացխելիան պատրաստ է եւս մեկ մրցաշրջան անցկացնել նեապոլյան ակումբում, սակայն նրա նպատակը հետագայում Իսպանիայում կամ Անգլիայում խաղալն է։
Իտալիայի ընթացիկ առաջնությունում Խվիչա Կվարացխելիան մասնակցել է 27 հանդիպման, խփել է 10 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում