Երեւանում կանցկացվի բասկետբոլի տղամարդկանց 2025 թվականի Եվրոպայի մինչեւ 20 տարեկաների Բ դիվիզիոնի առաջնությունը, հաղորդում է ՀԲՖ-ի կայքը։ Որոշումն ընդունվել է ՖԻԲԱ Եվրոպայի Գործկոմի նիստում։
«Վերջին 6 ամիսներին մեր հայտի կապակցությամբ մի շարք քննարկումներ են եղել ՖԻԲԱ Եվրոպայի հետ, քանի որ խոշոր մրցաշար է մեծ թվով մասնակիցներով:
Հայաստանի կառավարության և ՀԲՖ-ի կողմից տրված երաշխիքները բավարարել են ՖԻԲԱ Եվրոպային, ինչի շնորհիվ մեր հայտը հաղթող է ճանաչվել:
Առաջնությունը կանցկացվի Երևանի երեք մարզադահլիճներում 2025 թվականի հուլիսին»,- նշել է ՀԲՖ գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանը:
Երեւան կժամանեն եվրոպական 24 երկրների հավաքականներ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում