11:06  ,  24 մարտի, 2024

ԱԱ․ Սեմյոն Դանիլյանցը 22-րդն է (տեսանյութ)

Կանադայի Մոնրեալ քաղաքում անցկացվող գեղասահքի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սեմյոն Դանիլյանցը երկու ծրագրերի արդյունքում գրավեց 22-րդ տեղը։

17-ամյա մոսկվացի մարզիկն առաջին անգամ մասնակցեց մեծահասակների աշխարհի առաջնությանը։

Կարճ ծրագրում նա գրավեց 23-րդ տեղը, ազատ ծրագրում՝ 21-րդ։ Պայքարին մասնակցում էր 40 գեղասահորդ։  Չեմպիոնի կոչումը նվաճեց ամերիկացի Իլյա Մալինինը։

Սեմյոն Դանիլյանցը հայ գեղասահորդներից առաջինը կատարեց քառակի պտույտով ցատկ (տուլուպ)։

Սեմյոն Դանիլյանցը Հայաստանը ներկայացնում է 2021 թվականից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում