23:40  ,  9 մարտի, 2024

«Բորուսիան» հաղթեց՝ 1 խաղակես անցկացնելով 10 ֆուտբոլիստներով (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 25-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» հյուրընկալվեց Բրեմենի «Վերդերին» եւ հաղթեց 2:1 հաշվով։

Առաջին խաղակեսում հյուրերից աչքի ընկան հոլանդացի հարձակվող Դոնիել Մալենն ու անգլիացի կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն։ Առաջին խաղակեսի ավելացվաժ ժամանակում հեռացվեց «Բորուսիայի» ավստրիացի կիսապաշտպան Մարսել Զաբիտցերը։

«Վերդերը» չկարողացավ օգտագործել թվային առավելությունը եւ խուսափել պարտությունից։ Երկրորդ խաղակեսում «Վերդերից» հաշվի տարբերությունը կրճատեց գերմանացի հարձակվող Ջասթին Նջինման, սակայն ավելին անել դաշտի տերերը չկարողացան։

«Բորուսիան» 47 միավորով չորրորդն է, «Վերդերը» 9-րդն է՝ 30 միավոր։

Գերմանիայի առաջնություն, 25-րդ տուր

«Վերդեր» - «Բորուսիա Դորտմունդ»՝ 1:2 (տեսանյութ)

Ջասթին Նջինմա, 70 - Դոնիել Մալեն, 21, Ջեյդոն Սանչո, 38

Հեռացում՝ Մարսել Զաբիտցեր («Բորուսիա Դորտմունդ»), 45+1

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով