20:26  ,  3 մարտի, 2024

«Բայերը» հաղթեց «Քյոլնին», Ադամյանը մասնակցեց մրցախաղին (տեսանյութ)

Գերմանիայի Բունդեսլիգայի 24-րդ տուրում առաջատար Լեւերկուզենի «Բայերը» հյուրընկալվեց «Քյոլնին»։ Իսպանացի Խաբի Ալոնսոյի գլխավորած թիմը հաղթեց 2:0 հաշվով։

Արդեն 15-րդ րոպեին հեռացվեց «Քյոլնի» գերմանացի հարձակվող Յան Տիլմանը։

38-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Բայերի» հոլանդացի պաշտպան Ժերեմի Ֆրիմպոնգը։ 73-րդ րոպեին հյուրերի երկրորդ գոլը խփեց իսպանացի պաշտպան Ալեխանդրո Գրիմալդոն։

Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը «Քյոլնի» մեկնարկային կազմում էր եւ փոխարինվեց 65-րդ րոպեին։

«Բայերը» 64 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 10 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող չեմպիոն «Բավարիայից»։ «Քյոլնը» 16-րդն է՝ 17 միավոր։

Գերմանիայի առաջնություն, 24-րդ տուր

«Քյոլն» - «Բայեր»՝ 0:2 (տեսանյութ)

Ժերեմի Ֆրիմպոնգ, 38, Ալեխանդրո Գրիմալդո, 73

Հեռացում՝ Յան Տիլման («Քյոլն»), 15

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով