20:26  ,  17 փետրվարի, 2024

«Բայերը» շարունակեց անպարտելի շարքը եւ 8 միավոր առաջ է «Բավարիայից» (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 22-րդ տուրում առաջատար «Բայերը» հյուրընկալվեց «Հայդենհայմին»։ Իսպանացի Խաբի Ալոնսոյի գլխավորած թիմը շարունակեց անպարտելի շարքը՝ առավելության հասնելով 2:1 հաշվով։

Լեւերկուզենի թիմից աչքի ընկան հոլանդացի պաշտպան Ժերեմի Ֆրիմպոնգն ու մարոկկացի հարձակվող Ամին Ադլին։

«Բայերը» 18 հաղթանակի եւ 4 ոչ ոքիից հետո 58 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 8 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող չեմպիոն «Բավարիայից», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։

Գերմանիայի առաջնություն, 22-րդ տուր

«Հայդենհայմ» - «Բայեր»՝ 1:2 (տեսանյութ)

Տիմ Կլյայնդիստ, 87 - Ժերեմի Ֆրիմպոնգ, 45+2, Ամին Ադլի, 81

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով