23:33  ,  10 փետրվարի, 2024

«Բայերն» ուժեղ էր «Բավարիայից» (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 21-րդ տուրում առաջատար «Բայերը» Լեւերկուզենում ընդունեց չեմպիոն «Բավարիային»։

Դաշտի տերերը հաղթեցին 3:0 հաշվով։

Իսպանացի Խաբի Ալոնսոյի գլխավորած թիմից աչքի ընկան խորվաթ պաշտպան Յոսիպ Ստանիշիչը (տեսանյութ), իսպանացի պաշտպան Ալեխանդրո Գրիմալդոն (տեսանյութ) եւ հոլանդացի պաշտպան Ժերեմի Ֆրիմպոնգը (տեսանյութ

«Բայերը» 55 միավորով ամրապնդվեց առաջին տեղում։ «Բավարիան» երկրորդն է՝ 50 միավոր։

Գերմանիայի առաջնություն, 21-րդ տուր

«Բայեր» - «Բավարիա»՝ 3:0 

Յոսիպ Ստանիշիչ, 18, Ալեխանդրո Գրիմալդո, 50, Ժերեմի Ֆրիմպոնգ, 90+5

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով