16:10  ,  4 փետրվարի, 2024

Վարազդատ Հարոյանը տեղափոխվեց Չինաստան

Հայաստանի հավաքականի 31-ամյա պաշտպան Վարազդատ Հարոյանը կարիերան կշարունակի Չինաստանում:

Վարազդատ Հարոյանը պայմանագիր է կնքել չինական Սուպերլիգայի նորեկ «Ցինդաո Ուեստ Քոսթի» հետ:

Վարազդատ Հարոյանն անցած ամիս էր հեռացել ղազախական «Աստանայից», որին առաջին անգամ 2021 թվականի փետրվարին էր միացել՝ տեղափոխվելով ռուսական «Տամբովից»։ 2021թ․ ամռանը նա տեղափոխվել էր իսպանական «Կադիս», 2022թ․ ամռանը՝ հունական «Անորտոսիս», որտեղից «Աստանա» էր վերադարձել 2023թ․ մարտին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով