15:50  ,  3 փետրվարի, 2024

Սեմյոն Դանիլյանցը՝ IceBeat Winter Trophy 2024-ի հաղթող (ֆոտո, վիդեո)

Լիտվայի Կաունաս քաղաքում անցկացված գեղասահքի IceBeat Winter Trophy 2024 մրցաշարում գերազանց է հանդես եկել մենասահորդ Սեմյոն Դանիլյանցը։ Հայաստանի ներկայացուցիչը գրավել է առաջին տեղը, հաղորդում է ՀԳՖ-ի ֆեյսբուքյան էջը։

Սեմյոն Դանիլյանցը ռուսաստանցի գեղասահորդ է, ծնվել է 2006-ին Մոսկվայում, Հայաստանը ներկայացնում է 2021 թվականից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում