14:48  ,  28 հունվարի, 2024

Աշխարհի գավաթ․ Բենիկ Խլղաթյան - Էլմիրա Կարապետյան զույգը՝ արծաթե մեդալակիր (ֆոտո)

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում անցկացվող հրաձգության աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանի Բենիկ Խլղաթյան - Էլմիրա Կարապետյան զույգը նվաճել է արծաթե մեդալ 10 մետրից օդամղիչ ատրճանակով միքս մրցաձևում։

Եզրափակչում Հայաստանի զույգը 7։17 հաշվով պարտվել է Հնդկաստանի թիմին։

Նույն մրցաձևում Գևորգ Մելքոնյան - Նարե Գաբրիելյան զույգը գրավել է 20-րդ տեղը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում