18:06  ,  26 հունվարի, 2024

Ֆուտզալի Հայաստանի գավաթ․ նախնական փուլի զույգերը

Տեղի է ունեցել ֆուտզալի Հայաստանի գավաթի խաղարկության նախնական փուլի վիճակահանությունը, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը։ Նախնական փուլին կմասնակցի 16 թիմ (12-ը Ֆուտզալ Լիգայի սիրողական թիմեր են, 4-ը՝ Ֆուտզալի Հայաստանի Առաջին խմբի առաջնության Ա և Բ խմբերում վերջին տեղերը զբաղեցնող թիմեր)։

«Արմաթս» - «Կարմիր Արծիվներ»

«Ռեալ Արմի» - «Ամերիա Բանկ»

«Ալֆա Ֆարմ» - «ԱԿԲԱ Բանկ»

«Քոգնայզ» - «Գրին Փաուեր»

«ՊԵԿ - «Ալաշկերտ ՖԶ»

«Կոնվերս Բանկ» - «Սերվիզ Տիտան»

«Դեկորա Գրուպ» - «Ռեալ Սինոփսիս»

«ՖԱ Նաում» - «ՖԱ Սիեվն»

Նախնական փուլի հաղթողներին 1/16 եզրափակիչում կմիանան Առաջին խմբի առաջնության մյուս 8 թիմերը: Այս փուլի 8 հաղթողներին արդեն 1/8 եզրափակիչում կմիանան ֆուտզալի Բարձրագույն խմբի 8 թիմերը:

Բոլոր փուլերում զույգերը հայտնի կդառնան կույր վիճակահանությամբ։

Ընդհանուր առմամբ, ֆուտզալի գավաթի խաղարկությանը կմասնակցի 32 թիմ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում