16:40  ,  23 հունվարի, 2024

«Զենիթը» 1,2 միլիոն եվրո աշխատավարձ է առաջարկել Նաիր Տիկնիզյանին

Ֆուտբոլի Ռուսաստանի չեմպիոն Սանկտ Պետերբուրգի «Զենիթը» 8 միլիոն եվրո է առաջարկել Մոսկվայի «Լոկոմոտիվին» 24-ամյա եզրային պաշտպան Նաիր Տիկնիզյանի տրանսֆերի համար։ 

«Զենիթը» Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստին առաջարկել է 5 տարվա պայմանագիր, տարեկան 1,2 միլիոն եվրո աշխատավարձ, հաղորդում է championat.com-ը։

Նաիր Տիկնիզյանը Մոսկվայի ԲԿՄԱ-ի սան է։ Նրա տրանսֆերի գումարի 10 տոկոսը կստանա ԲԿՄԱ-ն։

Ընթացիկ մրցաշրջանում Նաիր Տիկնիզյանը մասնակցել է 23 հանդիպման, խփել է 8 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։

Նաիր Տիկնիզյանը ճանաչվել էր «Լոկոմոտիվի» լավագույն ֆուտբոլիստը դեկտեմբերին տեղի ունեցած հանդիպումների արդյունքում։

Transfermarkt-ը Նաիր Տիկնիզյանի տրանսֆերային արժեքը գնահատում է 7 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում