11:54  ,  23 հունվարի, 2024

«Յուվենտուսի» նորեկը

Թուրինի «Յուվենտուսը» ֆրանսիական «Լիլից» ձեռք է բերել 26-ամյա պորտուգալացի պաշտպան Տիագու Ջալոյին, հաղորդում է իտալական ակումբի մամուլի ծառայությունը։ Պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2026թ․ հունիս։

Գործարքի գումարը կազմել է 3,5 միլիոն եվրո։ Ֆուտբոլիստի հաջորդ տրանսֆերի գումարից «Լիլը» կստանա 10 տոկոս։

Ընթացիկ մրցաշրջանում Տիագու Ջալոն վնասվածքի պատճառով հանդիպման չի մասնակցել։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս