14:17  ,  22 հունվարի, 2024

Մադրիդի «Ռեալը» ձեռք կբերի 19-ամյա պուերտոռիկացի խաղացողի

Մադրիդի «Ռեալը» ձեռք կբերի իսպանական «Կաստելյոնի» 19-ամյա պուերտոռիկացի կիսապաշտպան Ժերեմի դե Լեոնին, հաղորդում է twitter.com/fabrizioromano-ն։ Պայմանագիրը նախատեսված կլինի մինչեւ 2026թ․ հունիս։

Ժերեմի դե Լեոնն այս մրցաշրջանում կխաղա Արքայական ակումբի երկրորդ թիմում, որը հանդես է գալիս երրորդ դիվիզիոնում։

Ժերեմի դե Լեոնը Պուերտո Ռիկոյի մինչեւ 20 տարեկանների հավաքականում անցկացրել է 5 հանդիպում, խփել 5 գոլ։ Tramsfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 200 հազար եվրո։

Դե Լեոնը կլինի առաջին պուերտոռիկացի ֆուտբոլիստը «Ռեալի» պատմության մեջ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում