17:55  ,  21 հունվարի, 2024

Վալերի Ծառուկյանը միացավ «Պարի Նիժնի Նովգորոդին»

22-ամյա ռուսաստանցի կիսապաշտպան Վալերի Ծառուկյանը Վլադիկավկազի «Ալանիայից» տեղափոխվել է «Պարի Նիժնի Նովգորոդ»։ Կողմերը կնքել են երեք տարվա պայմանագիր, հաղորդում է Նիժնի Նովգորոդի ակումբի կայքը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վալերի Ծառուկյանի տրանսֆերի համար «Ալանիան» կստանա 20 միլիոն ռուբլի։

Առաջին լիգայի ընթացիկ մրցաշրջանում Վալերի Ծառուկյանը մասնակցել է 20 հանդիպման, խփել 1 գոլ։

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 18 տուրից հետո «Պարի Նիժնի Նովգորոդը» 24 միավորով 9-րդն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս