20:33  ,  20 հունվարի, 2024

«Բորուսիան» ուժեղ էր «Քյլոնից»՝ 4:0, Ադամյանը մասնակցեց խաղին (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 18-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» հյուրընկալվեց «Քյոլնին» եւ հաղթեց 4:0 հաշվով։

Դուբլի հեղինակ դարձավ հոլանդացի հարձակվող Դոնիել Մալենը։ Աչքի ընկան նաեւ գերմանացի հարձակվողներ Նիկլաս Ֆյուլկրուգը եւ Յուսուֆա Մուկոկոն։

87-րդ րոպեին «Քյոլնի» կազմում փոխարինման դուրս եկավ Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը։

«Բորուսիան» 33 միավորով 5-րդն է, «Քյոլնը» նախավերջինն է՝ 11 միավոր։

Գերմանիայի առաջնություն, 18-րդ տուր

«Քյոլն» - «Բորուսիա Դորտմունդ»՝ 0:4 (տեսանյութ)

Դոնիել Մալեն, 12, 61, Նիկլաս Ֆյուլկրուգ, 58, 11մ, Յուսուֆա Մուկոկո, 90+2

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով