13:18  ,  19 հունվարի, 2024

29 տարեկանում մահացել է ձողացատկի աշխարհի չեմպիոն Շոն Բարբերը

Կանադացի ձողացատկորդ Շոն Բարբերը մահացել է 29 տարեկանում հիվանդությունից հետո բժշկական բարդացումների պատճառով, հաղորդում է ԱՄՆ-ի Աքրոնի համալսարանի աթլետիկայի ֆակուլտետի մամուլի ծառայությունը։

Շոն Բարբերը մահացել է ԱՄՆ-ի Քինգսվուդ քաղաքում, որտեղ բնակվում էր։

Շոն Բարբերը 2015թ․ աշխարհի առաջնությունում չեմպիոնի տիտղոսը ձողացատկում նվաճել էր 5.90 մետր արդյունքով։ Այս մրցաձեւում նա է նվաճել Կանադայի առաջին ոսկե մեդալը աշխարհի առաջնություններում։ 

2016թ․ Ռիոյի Օլիմպիական խաղերում Շոն Բարբերը գրավել էր 10-րդ տեղը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում