13:06  ,  19 հունվարի, 2024

61-ամյա Կառլոս Սայնսը չորրորդ անգամ նվաճեց «Դաքարի» տիտղոսը (ֆոտո)

Լեգենդար իսպանացի ավտոարշավորդ Կառլոս Սայնս ավագը նվաճեց Սաուդյան Արաբիայում անցկացված «Դաքար» բազմօրյա ավտոարշավի հաղթողի տիտղոսը ամենագնացների դասում։ 61-ամյա Կառլոս Սայնսը չորրորդ անգամ նվաճեց այս տիտղոսը։ Նա հանդես է գալիս Audi թիմում։

«Դաքարում» նա հաղթել է նաեւ 2010, 2018, 2020 թվականներին։ Կառլոս Սայնսը «Դաքարի» պատմության մեջ ամենատարեց հաղթողն է։ 

Հիշեցնենք, որ Կառլոս Սայնսի որդին Ֆորմուլա-1-ի «Ֆերարի» թիմի ավտոարշավորդ է։

Изображение

Изображение

Изображение

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում