11:15  ,  15 հունվարի, 2024

Ագնես Նգետիչը՝ 10 կմ վազքի աշխարհի ռեկորդակիր

Քենիացի վազորդուհի, 22-ամյա Ագնես Նգետիչը Վալենսիայում անցկացված աթլետիկայի մրցաշարում սահմանել է 10 կմ վազքի աշխարհի ռեկորդ՝ 28:46 րոպե։ Նա առաջին կինն է, որն այս մրցատարածությունը հաղթահարում է 29 րոպեից արագ։ Երկրորդ տեղը գրաված քենիացի Էմմակուլեյտ Աչոլը նույնպես 29 րոպեից արագ է վազել՝ 28:57։

Ագնես Նգետիչը գերազանցել է եթովպիացի Յալեմզերֆ Իեհալաուի ռեկորդը (29:14), որը գրանցվել էր 2022թ․ փետրվարի 27-ին Կաստելյոնում (Իսպանիա)։

Նգետիչը աշխարհի ռեկորդ սահմանել էր նաեւ 2023թ․ սեպտեմբերին Ռումինիայի Բրաշով քաղաքում, սակայն արդյունքը չէին գրանցել, քանի որ մրցատարածությունը 25 մետր կարճ էր եղել։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում