00:11  ,  12 հունվարի, 2024

«Բավարիան» հայտարարեց Էրիկ Դայերի տեղափոխության մասին

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» հայտարարեց Լոնդոնի «Տոտենհեմից» Անգլիայի հավաքականի 29-ամյա պաշտպան Էրիկ Դայերին ձեռք բերելու մասին։ Վարձակալության պայմանագիրը նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը, հաղորդում է գերմանական ակումբի մամուլի ծառայությունը։

«Տոտենհեմը» շնորհակալություն է հայտնել Էրիկ Դայերին, որը լոնդոնյան ակումբում հանդես էր գալիս 2014 թվականից։

Էրիկ Դայերը «Բավարիայում» հանդես կգա 15 համարի խաղաշապիկով։

Transfermarkt-ը Դայերի տրանսֆերային արժեքը գնահատում է 12 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում