23:52  ,  10 հունվարի, 2024

ԵԱ․ Մենասահորդ Ֆյոդոր Չիտիպախովյանը դուրս եկավ եզրափակիչ (ֆոտո)

Լիտվայի Կաունաս քաղաքում անցկացվող գեղասահքի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի միակ ներկայացուցիչ Ֆյոդոր Չիտիպախովյանը դուրս եկավ եզրափակիչ։

Տղամարդկանց մենասահքի կարճ ծրագրում 20-ամյա Ֆյոդոր Չիտիպախովյանը գրավեց 21-րդ տեղը եւ իրավունք նվաճեց 24 լավագույնների հետ մասնակցել ազատ ծրագրին, որը հունվարի 12-ին է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում