12:12  ,  10 հունվարի, 2024

ԵԱ․ Հայաստանը կներկայացնի մենասահորդ Ֆյոդոր Չիտիպախովյանը (ֆոտո, վիդեո)

Լիտվայի Կաունաս քաղաքում հունվարի 10-ին մեկնարկելիք գեղասահքի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը կունենա մեկ մասնակից։ Տղամարդկանց մենասահքում հանդես կգա Ֆյոդոր Չիտիպախովյանը, հաղորդում է ՀԳՖ-ի մամուլի ծառայությունը։

Մենասահքի կարճ ծրագիրը տեղի կունենա հունվարի 10-ին, ազատ ծրագիրը՝ հունվարի12-ին։

20-ամյա Ֆյոդոր Չիտիպախովյանը ծնվել է Սանկտ Պետերբուրգում, որտեղ էլ մարզվում է։ Անցած տարի նա մասնակցել է երեք միջազգային մրցաշարի Տալլինում, Աստանայում եւ Ստամբուլում։ Լավագույն արդյունքը ցույց է տվել Ստամբուլում՝ գրավելով չորրորդ տեղը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում